Երբ ադրբեջանցիները հերթական անգամ անպատասխան կրակեցին Կապանի օդակայանի ուղղությամբ, ես վերջապես հասկացա ՀՀ իշխանությունների ծրագիրն ու նպատակը:
Փաստորեն, սրանք ցանկանում են Հայաստանը վերածել էքստրեմալ տուրիզմի գոտու:
Մինչ օրս աշխարհում հայտնի էին մի քանի էքստրեմալ տուրեր, օրինակ, այց Չեռնոբիլ (ՈՒկրաինա), ուղևորություն դեպի Մահվան ճանապարհ (Բոլիվիա):
2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի գրեթե ողջ տարածքը կարելի է համարել էքստրեմալ տուրիզմի գոտի:
Եվ, ուրեմն, եթե ՀՀ իշխանության նպատակը Հայաստանում էքստրեմալ տուրիզմի զարգացումն է, ապա անիմաստ է ժամանակ վատնելը: Վերջինս պետք է անհապաղ, աշխարհով մեկ ազդարարի, որ Հայաստանը վերածվում է էքստրեմալ տուրիզմի գոտու:
Անկասկած՝ պետությունը կշահի, քանզի ո՞վ ասաց, որ, օրինակ, Երևան-Կապան չվերթն իր էքստրեմալությամբ զիջում է դեպի Չեռնոբիլ ուղևորությանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ